Ձերբակալվել է 2 տոննա կոկաին տեղափոխող նավը

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է վենեսուելական դրոշով նավն ու առգրավել ավելի քան երկու տոննա կոկաին, հայտնում է Reuters-ը։

Գործողությունը իրականացվել է ամերիկյան ու բրիտանական հակաթմրադեղային ծառայությունների, նաև պորտուգալական ոստիկանության հետ համատեղ։ Ձերբակալվել է անձնակազմի յոթ անդամ, բոլորն էլ Վենեսուելայի քաղաքացիներ։

Միաժամանակ Էկվադորի ափերի մոտ ձերբակալվել է ևս մեկ նավ՝ 5․5 տոննա կոկաինով։ Կալանավորվել է 20 մարդ, այդ թվում մեկ իսպանացի։ Ոտիկանությանը հաջողվել է բացահայտել թմրադեղերի վաճառականների ցանց իսպանական Գալիսիա նահանգում։ Ձերբակալվել է չորս մարդ։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.