Կան երկու գլխավոր «զոն նայողներ»՝ Թամազն ու Կուտին

«ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ԱԱԾ-ի կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարության եւ այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: Հիշեցնենք՝ կաշառք պահանջելու եւ ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով կալանավորվել են «Վանաձոր» ՔԿՀ-ի 5 ղեկավար եւ նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Հանցավոր շղթան պարզվում է՝ այսքանով չի սահմանափակվում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախքաննությանը մոտ կանգնած աղբյուրը, ներկա պահին նախաքննական մարմինը ակտիվ քննության փուլում է եւ ենթադրվում է, որ առաջիկայում ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց եւս մեղադրանքներ կառաջադրվեն:

Մեր աղբյուրն անդրադարձավ այլ ուշագրավ մանրամասների. «Այս կալանավայրում քրեական հեղինակություն ասվածները շատ են եղել, եւ բոլորն էլ գրեթե օգտվել են արտոնյալ պայմաններից: Բայց կան երկու կարեւոր ֆիգուրներ, այսպես ասած՝ ՔԿՀ-ի գլխավոր «զոն նայողները»: Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Թամազն է (Թամազ Ֆեռոյան), իսկ մյուսը՝ Արկադի Պապյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Կուտի մականվամբ»:

Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.