Կաշառք վերցրած փոխգնդապետը դիմել է Վերաքննիչ

Կաշառք պահանջելու և ստանալու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված՝ ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Մկրտչյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Գուրգեն Մկրտչյանի պաշտպանը պահանջում է փոփոխել առաջին ատյանի կայացրած դատավճիռը և պատիժը պայմանականորեն չկիրառել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանության զորքերի զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գուրգեն Մկրտչյանը տեղեկացել է, որ իր ենթակայությամբ գործող գումարտակի 2-րդ վաշտի ավագ, ենթասպա Արման Գրիգորյանը ցանկանում է ծառայության նշանակվել սպայական հաստիքի և ստանալ սպայական կոչում: Մկրտչյանը միջնորդել է խոշոր չափերի` 1500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց պաշտոնի նշանակել նրան: Արման Գրիգորյանն էլ նրան տվել է այդ գումարը:

Առաջին ատյանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման: Գուրգեն Մկրտչյանը տուգանվել է նաև 1 մլն դրամով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.