Կաշառքի գործով շուրջ 1 ամիս կալանքի տակ գտնվող բժիշկն ազատ արձակվեց

Կաշառքի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում սեպտեմբերի 25-ից կալանքի տակ գտնվող բժիշկ Արման Հակոբյանը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ստորագրությամբ ազատ է արձակվել:

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ: Ըստ Քննչական կոմիտեի՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական տարիքի հասած տղաների առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու վերաբերյալ։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից 3-ը՝ բժշկական տարբեր հիմնարկների աշխատակիցներ։ Այսպես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԲԿ-ի  նյարդավիրաբուժության բաժանմունքի բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), սրտաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ այլ բժշկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)։

Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.