Կեղծ թղթադրամների բացահայտումները շարունակվում են

Դեռևս 2016 թվականին ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր, որ 10 հազարանոց կեղծ թղթադրամներ են հայտնվել շրջանառության մեջ, ինչի վերաբերյալ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան: Ավելին, Սյունիքի մարզում էլ անչափահասներն էին 20 հազարանոց կեղծ թղթադրամներ պատրաստել և մի շարք խանութներից գնումներ կատարել: Իսկ հիմա բանը հասել է այնտեղ, որ Հայաստանում օտարերկրյա թղթադրամներն են կեղծում:

Պարզել է, որ Արմեն Ասատրյանը և Սուրեն Տեր-Վարդանյանը պատրաստել են օտարերկրյա կեղծ թղթադրամներ և սկսել այն իրացնելու գործընթացը: Վերջիններս 2017 թվականի ապրիլի սկզբներին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Ռուստամ Հասանյանից գնել են 2 գլուխ ոչխար՝ դրա դիմաց վճարելով մեկ հատ 5000 ռուբլի, մեկ հատ 1000 ռուբլի, մեկ հատ 500 ռուբլի և մեկ հատ 50 ԱՄՆ դոլլար անվանական արժեքներով ակնհայտ կեղծ թղթադրամներ: Արմեն Ասատրյանի և Սուրեն Տեր-Վարդանյանի գործողությունները այսքանով չեն ավարտվել: Պարզվել է, որ Այնթապ գյուղի բնակիչ Վոլոդյա Խուդոյանից էլ 3 գլուխ ոչխար են գնել դրա դիմաց վճարելով երեք հատ 1000 ռուբլի, մեկ հատ 500 ռուբլի և հինգ հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով ակնհայտ կեղծ թղթադրամներ: Այս ճանապարհով վերջիններս մի շարք այլ անձանցից ևս կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել:

Արմեն Ասատրյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, իսկ ահա Սուրեն Տեր-Վարդանյանը՝ 8 անգամ: Ինչևէ, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով` խարդախություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.