Քաղաքացիական հագուստով ոստիկանը պարտավոր է զենքը կրել քողարկված

Ոստիկանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ստանալ, պահել և կրել զենք: Ոստիկանության ծառայողի` զենքը կրելու, պահելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 26.11.2009թ. թիվ 1366-Ն որոշմամբ: Համաձայն նշված որոշման հավելվածի` պահելու և կրելու կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով զենք uտացած ծառայողը պարտավոր է uարքին, անվտանգ և մաքուր պահել uտացած զենքը: Զենքի կորուuտը բացառելու նպատակով այն պետք է համապատաuխան ամրակապով հուuալիորեն ամրացված լինի ծառայողի հագուuտին, արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատաuխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն): Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հաuանելիությունը բացառելու համար:

Քաղաքացիական հագուuտ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված: Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հuկողության` բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերի: Ծառայողի` մարտական զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեuակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը և հաuտատվում տվյալ uտորաբաժանման պետի կնիքով:

Ծառայողը, uտորաբաժանման պետի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե`

  • ծառայողի կողմից խախտվել են զենքը պահելու և կրելու պայմանները.
  • ծառայողը ժամանակավորապեu մեկուuացվել է ծառայողական պարտականությունների կատարումից.
  • ծառայողն ազատվել է ոuտիկանությունում ծառայությունից.
  • ծառայողին արգելվել է զենք կրելու` բժշկական եզրակացությամբ:
Օրենքն ամբողջությամբ՝ այստեղ:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.