Քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու համար

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից քրեական գործ է հարուցվել հարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ:


ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող առևտրի օբյեկտ հասարակական նշանակության գույքը ֆիզիկական անձի կողմից օտարվել է 40 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով: Մինչդեռ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկությունների համաձայն նշված գույքի գույքհարկով հարկման նպատակով որոշվող արժեքը կազմել է 254.396.203 ՀՀ դրամ:

Հիշյալ գործարքի մասով ավելացված արժեքի հարկի 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվարկում արտացոլվել է 43.650.000 ՀՀ դրամի շրջանառություն, որի արդյունքում հաշվարկվել է 8.730.000 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ: Սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վերլուծության թիվ 1 բաժնի աշխատակիցների կողմից կազմված տեղեկանքի համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի հիման վրա վերոգրյալ գործարքի արդյունքում 2017 թվականի 1-ին եռամսյակի հիշյալ հաշվարկում պակաս է ներկայացվել 152.396.203 ՀՀ դրամի հարկվող շրջանառություն և 30.479.241 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ: Հիշյալ գործարքից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով 2017 թվականի 1-ին եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկում մտցվել է ակնհայտ կեղծ տվյալ:

Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.