Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածը

ԳԼՈՒԽ 16.
ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 104. Սպանությունը

1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

2. Սպանությունը՝

  1. երկու կամ ավելի անձանց,
  2. անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
  3. զուգորդված՝ մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով,
  4. ակնհայտ հղի կնոջ,
  5. առանձին դաժանությամբ,
  6. շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
  7. մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
  8. շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,
  9. զուգորդված՝ ահաբեկչությամբ,
  10. խուլիգանական դրդումներով,
  11. այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
  12. զուգորդված՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով,
  13. ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
  14. տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով,
  15. նախկինում սպանություն կատարած անձի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքի 105-108-րդ հոդվածներով նախատեսված արարքների՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.