Սպանվել է Ստարովոյտովայի մարդասպանի փաստաբանը

Գալինա Ստարովոյտովայի մարդասպանի փաստաբան՝ 38 ամյա Եվգենի Ռուսակովը հայտնաբերվել է սպանված՝ Վիրիցա բնակավայրում, Լենինգրադի մարզում: Մարզի իրավապահ մարմինները հաստատել են տեղեկությունը:

Փաստաբանի մարմինը ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ապրիլի 10-ին Սոսնովայա փողոցի շենքերից մեկի բնակարանում: Սպանվածը պառկած էր բազմոցին՝ ձեռքում Չեխական «PODNIK» տեսակի ատրճանակով: Մարմնի մոտ հայտնաբերվել է գլանակ:

Հետախույզները բացահայտել են, որ ապրիլի 9-ին լինելով ալկոհոլի ազդեցության տակ, Ռուսակովը ճանապարհա-տրանսպորտային պատահարի մեջ է ընկել իր տանը մոտենալիս: Նա գտնվում էր Lexus մակնիշի ավտոմեքենայի ղեկին և պատահարից հետո լքելով դեպքի վայրը և գնացել է տուն:

Եվգենի Ռուսակովը եղել էր Վիտալի Աշկինի փաստաբանը, ով իր հերթին մեղադրվում էր Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության մեջ: 2005 թ. հուլիսին Աշկինը ճանաչվել է մեղավոր և դատապարտվել 23,5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Գալինա Ստարովոյտովան սպանվել է իր տան մուտքի մոտ՝ Սանկտ Պետերբուրգում 1998 թ. նոյեմբերի 20-ին: Այս գործի վերաբերյալ նաև դատապարտվել են Յուրիյ Կոլչինը և Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշենկոն:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.