Ձերբակալվել է ուտելիքի փայտիկներով երեք մարդ սպանողը

Չինական Հենան նահանգում ձերբակալվել է հոգեկան հիվանդությամբ տառապող տղամարդը, որը սնվելու համար նախատեսված փայտիկներով երեք հիվանդի է սպանել մասնավոր կլինիկայում, հաղորդում է Shanghai Daily-ն:

Միջադեպը տեղի է ունեցել դեռ փետրվարի 24-ին Dazhong Hospital մասնավոր կլինիկայում:

Հոգեկան խանգարում ունեցող Յան Շիտոուն գտնվել է հիվանդասենյայկում մյուս հիվանդների հետ: Նա կապված է եղել անկողնուն ամրագոտիներով: Պարբերականի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է բուժաշխատողների՝ սենյակից հեռանալուց հետո նա ազատվում ամարգոտիներոից և սեղանից վերցնելով փայտիկները՝ հարձակվում է մյուս հիվանդների վրա:

Բուժաշխատողները վրա հասնելով՝ վնասազերծում են, բայց նրա հարձակումից տուժած երեք հիվանդ մահանում է:

Thepaper.cn-ի փոխանցմամբ, տղամարդը տառապել է շիզոֆրենիայով:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.