Կոռուպցիոն բացահայտում. նախկին դատավորը մեղադրվում է խարդախության մեջ

Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել քաղաքացու հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։ Քաղաքացի Ռուբեն Այվազյանը հայտարարել է, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներից մեկը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի հայցը վարույթ ընդունելու համար, որպես պետական տուրք, պահանջել է վճարել 3 մլն․ դրամ: Ինքը 2011-ի հոկտեմբերին դատավորին վճարել է այդ գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետտուրքը կազմել է 20-30 հազար դրամ: Ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ իրենից ստացել է 3 մլն․ դրամ, և նրա հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում։


Ըստ տեղեկեւթյունների՝ խոսքը վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի մասին է, ով աշխատանքից ազատվել է 2015թ․, սեփական դիմումի համաձայն, պաշտոնական ձևակերպմամբ՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ։ Մինչդեռ դատական համակարգում ասում են, որ նրա հետ կապված կոռուպցիոն պատմություններ էին ի հայտ եկել, և նրան «լավություն են արել»՝ թույլ տալով դիմում գրել, հեռանալ: 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.