Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում

Երևանում, մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել. ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները շենքի բակում հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված մեկ պարկուճ, ևս մեկ պարկուճ հայտնաբերել են նույն շենքի 7-րդ հարկի 41 բնակարանի մուտքի մոտ:

Աղբյուրի տեղեկություններով, նշված բնակարանի լուսամուտին փակցված արտաքին ցանցը նույնպես վնասված է և դա, հավանաբար, դրսից արձակված կրակոցի հետևանքով է եղել:

Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները «կարմիր բերետավորների». հետ հայտնաբերել են կասկածյալին, նա 52-ամյա Սամվել Մ.-ն է, ում «կարմիր բերետավորներն» իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.