«Լիման» նավը բախվել է «Աշոթ-7» նավին և խորտակվել

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ՝ Բոսֆորի նեղուցից 40 կմ հեռավորությամբ, ռուսական Սևծովյան նավատորմի «Լիման» և «Աշոթ 7» նավերը բախվել են:

«Սև ծովի հարավ-արևմտյան մասում՝ Բոսֆորի նեղուցից 40 կմ հյուսիս-արևելք, սևծովյան նավատորմի «Լիման» և «Աշոթ-7» նավերի բախման հետևանքով «Լիման»-ը վնասվել է։ Նավի անձնակազմը պայքարում է փրկության համար»,-ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։

Երկրորդ նավը Տոգոյի դրոշի ներքո էր նավարկում։ Reuters-ի հաղորդմանբ՝ նավերը, ենթադրաբար, բախվել են մառախուղի պատճառով։

Միջադեպի հետևանքով «Լիման»-ը խորտակվել է։ Թուրքիայի առափնյա ծառայության տվյալներով՝ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, 78 մարդ տարհանվել է։

ՌԴ ՊՆ-ն դեպքի վայր է ուղարկել նավատորմի հերթապահ ուժերից սևծովյան նավատորմի նավեր, ինչպես նաև Ան-26 ինքնաթիռը՝ հատուկ թիմով։ Գերատեսչությունը հաստատում է, որ նավը խորտակվել է բախման հետևանքով։ Ամբողջ անձնակազմը փրկված է։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.