Լրտեսությունից բիզնեսի կրած վնասը 50 մլրդ եվրո է

Tagesspiegel․ Գերմանական հակահետախուզությունն ահազանգում է․


Գերմանական բիզնեսը սաստիկ տուժում է կիբերհարձակումներից ու լրտեսության ու սաբոտաժի մյուս ձևերից, հայտնում է գերմանական Tagesspiegel թերթը։ Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային ծառայության (BfV) նախագահ Հանս Գեորգ Մաասենը հայտնել է, որ նման գործունեության պատճառած տարեկան վնասը կազմում է մոտ 50 մլրդ եվրո։ Մասենի խոսքով ճշգրիտ թիվ հայտնել հնարավոր չէ, քանի որ շատ կիբերհարձակումներ հայտնաբերվում են ոչ միանգամից։

BfV-ի ղեկավարի խոսքով շատ ընկերություններ համարում են, որ անվտանգությունը արգելակում է զարգացումը ու դրանում մասամբ հաճախորդներն են մեղավոր, որոնք ուզում են ունենալ «համար, այլ ոչ թե անվտանգ արտադրանք»։

Ավելին, ըստ Մաասենի՝ շատ ընկերություններ ամիսներ անց են հասկանում, որ կիբերհարձակման են ենթարկվել։ Հաճախ նրանք առհասարակ չեն իմանում այդ հարձակումների մասին, քանի որ օտարերկրյա հետախուզությունները ոչնչացնում են իրենց վնասատու ծրագրերը , որոնց օգնությամբ հարձակում են իրականացրել։ Արդյունքում ընկերությունը հասցված վնասը հայտնաբերում է միայն այն ժամանակ, երբ իրենցից «գողացված» մտահղացումներով արտադրանքները հայտնվում են շուկայում։

Մաասենի խոսքով Գերմանիան, որպես տեխնոլոգիապես ու տնտեսապես զարգացած երկիր, կիբերհարձակումների թիրախում է գտնվում ու դրանք հիմնականում իրականացվում են Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից ու Իրանից։

Օրինակ մեկ տարի առաջ Դաշնային ծառայությունը նախազգուշացրել էր այն մասին , որ ռուսական ռազմական հետախուզությանը ենթարկվող հաքերների խումբը հարձակումներ է ծրագրում գերմանական էներգետիկ ընկերությունների վրա։ Այդ հարձակումները , ըստ պարբերականի տվյալների, իրագործվել են, սակայն BfV-ն հրաժարվում է հայտնել զոհ ընկերությունների անունները, քանի որ հրապարակումը կարող է վնասել բիզնեսին ու վանել հաճախորդներին։

Մինչդեռ, ըստ պարբերականի, վտանգված են ոչ միայն խոշոր ընկերությունները, այլև միջին բիզնեսը։ Ըստ հետազոտության՝ միջին բիզնեսին պատկանող յուրաքանչյուր չորրորդ գերմանական ընկերությունը կիբերհարձակումների հետևանքով վնաս է կրել։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.