Մահապատիժն օրինական է ԱՄՆ-ի 50 նահանգներից 31-ում

Չնայած գերագույն դատարանի հետաձգման վերաբերյալ որոշմանը՝ ԱՄՆի Արկանզաս նահանգում անցած հինգշաբթի օրը մահապատժի ենթարկվեց արդեն չորրորդ բանտարկյալը՝ 38-ամյա Քենեթ Ուիլիամսը:

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում չորս հոգու սպանության մեջ մեղադրվող Քենեթ Ուիլիամսը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1999 թվականին Սեսիլ Բորինի սպանության համար: Բորինի կնոջ Ջենիի խոսքերով, Բորինին սպանել են իրենց տանը՝ այգում աշխատելու ընթացքում:

«Ամուսինս գաղափար չուներ, որ տանը մարդ կա: Նա տուն էր մտնել, հանել կոշիկներն ու գուլպաները ու հենց այդ պահին 7 կրակոց ստացել՝ մեջքից և առջևից», -պատմում է Ժան Բորինը:

Սեսիլ Բորինի ընտանիքի անդամները դեռ սպասում են արդարադատության կայացմանը:

«Մեր դատական համակարգը մահապատժի որոշում է կայացրել, որը իմ կարծիքով ճիշտ որոշում է»,- ասում է Սեսիլ Բորինի դուստրը:

Այս ամիս ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի իշխանությունները պլանավորել էին մեկ օրում մահապատժի ենթարկել ութ բանտարկյալի, սակայն մահապատժի դեմ պայքարին մասնակցող ցուցարարների միջամտության արդյունքում՝ դատարանը չեղարկել էր 4 բանտարկյալի մահապատժի որոշումը:

Երկուշաբթի օրը մահապատժի ենթարկված բանտարկյալի փաստաբանին հաջողվել էր հետաձգել դատավճռի իրականացումը, իսկ դատավորը անդրադարձել` առաջին դատավճռի հետ առնչվող խնդիրներին: ASSOCIATED PRESS-ի լրագրողի խոսքերով.

«Ջեսսին և ես մի պահ տխրություն զգացինք նրա աչքերում: Ժամը 10:25-ին էր, և դա հավանաբար այն պահին էր, երբ նրա շնչառությունը կանգ առավ: Ինչպես նշեցի, դա ընդամենը մի պահ էր: Վստահ չեմ, արդյոք դա կապ ուներ ցավի հետ, թե ոչ»:

Արկանզասի գլխավոր դատախազ Լեսլի Ռութլեջի խոսքրերով մահապատժի դատապարտված բանտարկյալները մեղադրվել են բռնաբարության և ծանր սպանությունների մեջ:

«Այդ մարդկանց հարազատները տարիներով սպասել են արդարադատության կայացմանը»:

Մահապատիժն օրինական է ԱՄՆ-ի 50 նահանգներից 31-ում: Համաձայն վերջին հարցումների՝ ամերիկացիների 50 տոկոսից ավելին կողմ է մահապատժի ինստիտուտին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.