Մարդակերպ գազաններ․ «Լենին»

Բոլորին է հայտնի, որ Խորհրդային Միությունում չեն եղել սեքս, կրոն և ժողովրդավարություն, իսկ եթե տեղի էր ունենում ինչ-որ սկանդալային բան, դրա մասին իշխանությունը նախընտրում էր լռել։ Այնուամենայնիվ, հանրությունից դժվար էր թաքցնել ամենասարսափազդու հանցագործությունների մանրամասները։

Վլադիմիր Մուխանկինը ծնվել է ոչ լիարժեք ընտանիքում, եղել է անցանկալի և չսպասված երեխա։ Հայրը լքել է մորը մինչև վերջինիս լույս աշխարհ գալը։ Ինչի հետևանքով անընդհատ ծաղրոծանակի և վատ վերաբերմունքի էր արժանանում տանը։ Շրջապատի նկատմամբ ատելությամբ լցվելով, Մուխանկինը մշտապես թափառական կյանք էր վարում, գողություններ կատարում, հարձակվում էր մարդկանց վրա, տանջում նրանց, ինչպես նաև կենդանիներին։ Նրա բնույթը չխանգարեց իրեն ամուսնանալ 18 տարեկանում։ Նա տղա զավակ ունեցավ, որը հետագայում մահացավ։

1995 թվականին Լենինը սկսում է սպանել և մի քանի ամսում իրագործում է ութ սպանություն։ Մուխանկինը ծաղրի էր ենթարկում իր մեռնող զոհերին՝ հեգեվարքի մեջ գտնվող մարմինների վրա սարսափելի գործողություններ կատարելով։ Մոլագարի կիրքն էին մարդկային օրգանները, որոնց հետ նա հաճախ պառկում էր քնելու։

Ձերբակալվելուց հետո իրեն շատ անպարկեշտ էր պահում և հայտարարում, որ ինքը երկրորդ Չիկատիլոն է։ Մուխանկինը հաճույքով մանրամասնորեն նկարագրում էր իր հանցագործությունները, բայց դատի ժամանակ հրաժարվեց իր բոլոր ցուցմունքներից։ Նրան մեղավոր ճանաչեցին 22 հանցագործության մեջ, որոնցից 8-ը սպանություններ էին։ Ներկայումս Մուխանկինը ցմահ ազատազրկման մեջ է «Սև դելֆին» գաղութում։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.