Ամենահայտնի մոլագարները․ Թեդ Բանդի

Թեոդոր Ռոբերտ (Թեդ) Բանդին  ամերիկացի սերիական մարդասպան է, առևանգող և նեկրոֆիլ, որը գործել է 1970-ական թվականներին: Ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 24-ին, ԱՄՆ Վերմոնտ նահանգի Բեռլինգտոն քաղաքում՝ միայնակ մայրերի ապաստանում: Նրա զոհերը եղել են երիտասարդ աղջիկներն ու կանայք: Զոհերի հստակ թիվն անհայտ է: Մահապատժից որոշ ժամանակ առաջ խոստովանել է 30 մարդասպանությունների կատարման մասին, որոնք իրականացրել է 1974-ից 1978 թթ․ միջև ընկած ժամանակում: Զոհերի իրական թիվը կարող է լինել ավելին (ավելի քան 100 մարդ):

Բանդին օգտագործել է իր հմայքը զոհերի վստահությունը շահելու մտադրությամբ: Սովորաբար տղամարդը նրանց հետ ծանոթանում էր հասարակական վայրերում՝ կեղծ վնասվածք ցույց տալով, կամ ներկայանալով որպես իշխանության ներկայացուցիչ, որպեսզի հետո առևանգեր, կտտանքների ենթարկեր, բռնաբարեր և սպաներ նրանց առանձին վայրում: Երբեմն նա ներխուժում էր զոհերի տներ, ծեծում նրանց մահակով, բռնաբարում և խեղդամահ էր անում: Առևանգված աղջիկների սպանությունից հետո Բանդին աղջիկների դիակները բռնաբարում էր, ապա մասնատում էր. առնվազն 12 զոհերի գլուխներ սղոցել է, վերցրել է իր հետ բնակարան և պահել այնտեղ որպես հուշանվեր: Զոհերի պահպանված մարմիններից (Լիզա Լևի) երևում է, որ Բանդին զբաղվել է նաև մարդակերությամբ:

Թեդ Բանդիին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա 1989 թվականի հունվարի 24-ին Ֆլորիդայում:

Հստակ հայտնի չէ, երբ և որտեղ է Բանդին սկսել իր սպանությունները: Նա պատմել է տարբեր պատմություններ տարբեր մարդկանց: Հրաժարվել է պատմել վաղ սպանությունների մանրամասները, թեև մահապատժից առաջ բացահայտել է իր առավել ուշ կատարած սպանությունների մանրամասները:

1974 թվականի հունվարի 4-ին Բանդին Սիեթլի Համալսարանական թաղամասում ներխուժում է 18-ամյա Քարեն Սփարքսի՝ Վաշինգտոնի համալսարանի ուսանողուհու և պարուհու կիսանկուղային սենյակ (որոշ աղբյուրներում անվանում են Ջոնի Լենց կամ Թերի Քոլդուել): Նա հարվածել է քնած աղջկա գլխին անկողնուց պոկած մետաղյա ձողով և բռնաբարել է նրան լայնացնող սարքի միջոցով: Սփարսը ստացել է ներքին վնասվածքներ և գլխուղեղի անդառնալի վնասներ, սակայն կենդանի մնացել՝ արթնանալով հարձակումից 10 օր անց: Սակայն նա ոչինչ չէր հիշում:

Գրեթե մեկ ամիս անց՝ հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը, Բանդին ներխուժում է այն բնակարանը, որը գտնվում էր Քարեն Սփարքսի տնից երկու թաղամաս այն կողմ և որը վարձակալում էին ուսանողուհիներ Լինդա Էն Հիլին և իր չորս ընկերուհիները: Բանդին, անցնելով տնով, մտնում է Լինդա Հիլիի՝ Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհու և դահուկորդների համար ռադիոյով եղանակի տեսություն վարողի կիսանկուղային սենյակ: Թեդը փակում է նրա բերանը, կապում է նրան, ծեծում է մինչև արնահոսություն, մերկացնում է, ապա, ըստ իր խոսքերի, կատարում է “some sort of sexual activity”, գլխին հագցնում է բարձի երես, փաթաթում է սավանի մեջ և տանում իր հետ՝ վերցնելով նրա պայուսակը, ջինսե տաբատը, սպիտակ վերնազգեստ, երկարաճիտ կոշիկներ: Հիլիի հարևանուհիները, չնայած տան բարակ պատերին, ոչինչ չէին լսել և կարծում էին, որ նա, ինչպես միշտ, վաղ առավոտյան մեկնել է աշխատանքի՝ ռադիոկայան: Սակայն Հիլին չէր եկել աշխատանքի, չէր հայտնվել նաև դասերի ժամանակ: Նրա սենյակը, առաջին հայացքից մաքուր և հավաքված էր, մահճակալը ևս հարդարված էր: Աղջիկը, թվում էր, անհետ կորել էր:

Ինչպես պարզվեց Բանդիի առաջին ձերբակալությունից հետո, նրա հարձակումը Հիլիի վրա պատահական չէր. աղջիկը ոչ վաղ անցյալում նրա հետ սովորում էր Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի նույն խմբում, Թեդի զարմուհին ծանոթ էր Հիլիի հետ, իսկ նրա բանկային քարտի ցուցմունքից երևում էր, որ Բանդին առևանգումից մի քանի օր առաջ հետևում էր նրան:

Ուսանողուհիները շարունակում էին կորչել ամիսը մոտ մեկ անգամ: Մարտի 12-ին տասնիննամյա Դոնա Գեյլ Մենսոնը՝ Մշտականաչ պետական քոլեջի ուսանողուհին, մեկնեց ջազային համերգի, սակայն այնտեղ այդպես էլ չհայտնվեց: Ապրիլի 17-ին ուսանողուհի Սյուզան Իլեյն Ռենքորթը անհետացավ Էլենսբերգում (Սիեթլից 120 կմ հեռավորության վրա) քոլեջի կենտրոնական գրադարանում գիտական ժողովից հետո: Ավելի ուշ երկու ուսանողուհիներ պատմում էին, որ առևանգման գիշերը և դրանից երեք օր առաջ նրանք գրադարանի մոտ ձեռքը վիրակապած մի տղամարդու էին հանդիպել, որը խնդրում էր օգնել իրեն և մեծ քանակությամբ գրքերը դնել Ֆոլկսվագեն մեքենայում:

Հունիսի 11-ի մոտավորապես գիշերվա 1-ին Վաշինգտոնի համալսարանի ուսանողուհի Ջորջանա Հոքինսը (18 տարեկան) առեղծվածորեն անհետացել էր համալսարանական կամպուսում՝ գնալով լուսավոր ճանապարհով ընկերոջ հանրակացարանից դեպի իր հանրակացարանը, որոնց հեռավորությունն իրարից 40 մետր էր: Հաջորդ առավոտյան ամբողջ ճանապարհը ստուգվել էր Սիեթլից ժամանած դետեկտիվների և քրեագետների կողմից, սակայն նրանք ոչինչ չէին գտել: Վկաների խոսքով նրանք հանրակացարանից ոչ հեռու տեսել էին մի տղամարդու, որը հենակներով էր քայլում և փորձում էր տանել ճամպրուկը: Կանանցից մեկն ասել էր, որ նա խնդրել էր օգնել իրեն հասցնելու ճամպրուկը մինչև իր բաց շագանակագույն Ֆոլկսվագենը:

Այդ ժամանակ Բանդին աշխատում էր Վաշինգտոնի վթարափրկարարական ծառայությունների պետական դեպարտամենտում. վերջինս կառավարական գործակալություն է, որը, ամենից բացի, զբաղվում է նաև անհետացած անձանց որոնմամբ: Այնտեղ նա ծանոթացել է Քերոլ Էն Բունի հետ, որը երկու անգամ ամուսնալուծված կին էր և ուներ երկու երեխա: Ավելի ուշ նա դարձավ Բանդիի կինը:

Շուտով Բանդիի և իր մեքենայի նկարագրությամբ թղթերը տարածվեցին ողջ Սիեթլով և նրա մոտակա շրջաններով: Նրա ֆոտոռոբոտը ցուցադրվում էր մամուլով և հեռուստատեսությամբ: Էլզիաբեթ Քլյոփֆերը, Էն Ռուլը, DES աշխատակիցը և Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսորը դրանց միջոցով ճանաչեցին Թեդ Բանդիին: Սակայն դետեկտիվները, որոնք օրական 200 հաղորդագրություն էին ստանում, ուշադրություն չդարձրին իրավաբան ուսանողի վրա, որը նույնիսկ դատվածություն չուներ:

Սեպտեմբերի 6-ին ցախաքլոր որսացող երկու որսորդներ անտառում հանդիպեցին Օթի (ստորին ծնոտ, ազդրի ոսկորներ և մազեր) և Նասլանդի (գանգ, ազդրի ոսկորներ, մազեր և կրծքավանդակ՝ մի քանի ոսկորներով) մնացորդներին Լյեք Սամամիշ այգուց 3,2 կիլոմետր հեռավորության վրա: Մի քանի «ավելորդ» ոսկորներ (ազդրի ոսկորներ և մի քանի ող), որ գտնվել էին այդ վայրում, ավելի ուշ պարզվեց, որ պատկանում էին Ջորջանա Հոքինսին:

Կես տարի անց՝ 1975 թվականի մարտի 2-ին, Հիլիի (ստորին ծնոտ), Ռենքորթի (գանգ և ստորին ծնոտ), Փարքսի (գանգ և ստորին ծնոտ) և Բոլի (գանգ և ստորին ծնոտ) մնացորդները գտնվեցին Թեյլոր լեռան անտառային թփուտում՝ ոչ հեռու Այսակավայի արևելքից: Դոնա Գեյլ Մենսոնի մնացորդներն այդպես էլ չգտնվեցին:

Բանդիի նոր սպանությունները աննկատ էին մնում, քանի դեռ նա ինքը չխոստովանեց իր մահապատժից որոշ ժամանակ առաջ: Սեպտեմբերի 2-ին նա բռնաբարել և խեղդամահ էր արել անհայտ արշավորդուհու Այդահոյում: Դիակը նա կա՛մ մոտակա գետն էր նետել, կա՛մ վերադարձել էր հաջորդ օրը, որպեսզի նկարահաներ և մասնատեր իր զոհին: Հոկտեմբերի 2-ին նա սպանել էր 16-ամյա Նենսի Ուիլքոքսին Հոլադեյ քաղաքում՝ Սոլթ Լեյք Սիթիի մոտակայքում: Բանդիի խոսքերով՝ նա փորձում էր սահմանափակել իր պաթոլոգիական ցանկություններ՝ միայն զոհերին բռնաբարելով, այլ ոչ թե սպանելով: Ուիլքոքսին նա պատահաբար էր սպանել, երբ փորձել էր ստիպել նրան լռել: Բանդին Ուիլքոքսին թաղել էր Կապիտոլ Ռիֆ ազգային պարկում, սակայն նրա մնացորդներն այդպես էլ չէին գտնվել:

Հոկտեմբերի 18-ի երեկոյան ոստիկանության տեղի ղեկավարի դուստր 17-ամյա Մելիսա Սմիթը անհետացավ փոքրիկ մորմոնական քաղաք Միդվեյլում՝ Սոլթ Լեյք Սիթիի ևս մեկ մերձքաղաքային շրջանում: Նա անհետացել էր, երբ տուն վերադառնալիս էր եղել պիցերիայից: Մելիսա Սմիթը եկել էր իր տնից կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող պիցերիա, որպեսզի խոսեր այնտեղ աշխատող իր ընկերուհու հետ, ում լքել էր ընկերը: Հանգստացնելով ընկերուհուն՝ մոտավորապես ժամը 22-ին նա ուղևորվել էր տուն: Ինը օր անց նրա մերկ մարմինը գտել էին Summit Park-ի շրջանում՝ Ուոսաթչ լեռներում՝ Սոլթ Լեյք Սիթիից 30 կիլոմետր հեռավորության վրա: Դիահերձումը ցույց էր տվել, որ նա ողջ էր եղել անհետացումից հետո 7 օր շարունակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը Լիհայ քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա սրճարանից անհետացել էր 17-ամյա Լորա Էն Էյմը: Նրա մարմինը հայտնաբերել էին զբոսաշրջիկները յոթ օր անց՝ Երախտագիտության օրը Ամերիքան Ֆորք Կանյոնում, որը գտնվում է Վինթեր Ուոսաթչ Քեշ ազգային արգելավայրում։ Երկու կանայք էլ դաժանորեն ծեծվել էին, բռնաբարվել, խեղդամահ էին արվել նեյլոնային զուգագուլպաներով: Մի քանի տարի անց Բանդին նկարագրել է այն սովորույթները, որոնք նա անցկացնում էր արդեն մահացած աղջիկների հետ. նա լվանում էր նրանց մազերը շամպունով և դիմահարդարում էր։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.