Մանկական պոռնոյի կենտրոնը Եվրոպան է դառնում

Եվրոպան փոխարինել է ԱՄՆ-ին՝ մանկական պոռնոգրաֆիայի տարածման գործում՝ բրիտանական Internet Watch Foundation (IWF) կազմակերպության տվյալներով՝ հիմա, եթե հաշվի առնենք Ռուսաստանն ու Թուրքիան, մանկական պոռնոգրաֆիայով կայքերի 60 տոկոսը եվրոպական սերվերների վրա են գտնվում, գրում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը։ Դեռ 2015-ին այդ ուղղվածությամբ վեբ կայքերի 57 տոկոսը հյուսիսամերիկյան սերվերների վրա էին։

Ընդամենը մեկ տարում մանկական պոռնոյով կայքերի քանակը Եվրոպայում աճել է 19 տոկոսով՝ 2015-ի համեմատ։ Ամենաշատն այդ միտումը վերաբերում է Նիդեռլանդներին, որտեղ գտնվում է մանկական պոռնոգրաֆիայով 20 972 կայքերի 37 տոկոսը։ ևս 22 տոկոսը՝ ԱՄՆ-ում է, 17 տոկոսը՝ Կանադայում։ 4-րդ տեղում Ֆրանսիան է ՝ 11 տոկոսով, 7 տոկոսն էլ Ռուսաստանին է բաժին հասնում։

Երեխաների իրավունքների հարցերով Defence for Children կազմակերպության աշխատակից Տեո Նոթենը պատմում է, որ Նիդեռլանդներում բարքերի որևէ անկում չկա, ու այդ երևույթը բավականին պարզ բացատրություն ունի․ «Մանկական պոռնոգրաֆիան ամբողջովին գլոբալիզացված բիզնես է։ Նյութերը արտադրվում են ամբողջ աշխարհում ու տարածվում համացանցում։ Ու նրանք, ովքեր առաջարկում են նման կոնտենտ, մշտապես իրենց համար փնտրում են ավելի լավ պայմաններով վայրեր ու հիմա նման վայր է դարձել Նիդեռլանդները»։ Առաջին հերթին դա տեղի է ունեցել հարցի տեխնիկական կողմի պատճառով՝ հիմա Հոլանդիայում լավագույն ինտերնետ ենթակառուցվածքն է ամբողջ Եվրոպայում, այսինքն ավելի լավ սերվերներ, փրովայդերներ ու գերարագ տեղեկատվական հայվեյներ։ Ամստերդամում տեղակայված Ams-Ix -տրաֆիկի փոխանակման կետը ամենաարագներից մեկն է ամբողջ աշխարհում, ու դրա համար էլ այն առավելություններ ունի կոնտենտի ներբեռնման առումով ու արգելափակումները շրջանցող ուղիների որոնման առումով, ասվում է հոդվածում։

«Երբ խոսքը լուսանկարների ու տեսագրությունների մասին է, վճռորոշ դեր է կատարում արագությունը,- պարզաբանում է հոլանդական Expertisebureau Online Kindermisbruik կազմակերպության աշխատողը,- Իսկ ամենաշատը մանկական պոռնոյի վաճառողները դանդաղ ցանցերն են ատում»։ Նրա խոսքով նման կոնտենտի մեծ մասը կարճ ժամանակով է տեղակայվում, առավելագույնը կես օրով, ընդ որում ոչ սոցցանցերում, իսկ հետո այդ նյութերը այլ տեղեր են տեղափոխում։

Sueddeutsche Zeitung

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.