Մանրամասներ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյունի գործով ձերբակալվածի մասին

Գերմանիայում Դորտմունտի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ պայթյուն իրականացնելու մեղադրանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որի անունը Սերգեյ է: Ըստ գերմանական լրատվամիջոցներում տարածված տեղեկության, հենց Սերգեյն է պայթուցիկ տեղադրել ու պայթյուն իրականացրել գերմանական ֆուտբոլային թիմի ավտոբուսի մոտ՝ լինելով նույն հյուրանոցում, որտեղ  եղել են ֆուտբոլիստները և հետևելով ավտոբուսի ընթացքին:

Խոսվում է այն մասին, որ Սերգեյը կասկած է հարուցել այն ժամանակ, երբ պայթյունից հետո բոլորը վախեցած այսուայնկողմ են վազել, իսկ ինքը հանգիստ իջել է հյուրանոցի ռեստորան և բիֆշտեքս պատվիրել:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.