Ուելդանով-Գալուստյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածի համաձայն, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, տեղափոխման համար: Տղամարդն ավստրիական Do&Co ընկերության աշխատակից է և Բաքու էր մեկնել գործուղման:

Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.