Մեղադրանք՝ 1 հնդկահավ գողանալու փորձի համար

Արարատի մարզի բնակիչը հայտնվել է դատարանում հնդկահավ գողանալու փորձ կատարելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ մարզի բնակիչ, 53-ամյա Սուրիկը մայիսի 18-ին գիշերն ալկոհոլի ազդեցության տակ մտել է համագյուղացու անասնագոմ և փորձել գողանալ 1 հատ հնդկահավ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել. անասնագոմից դուրս գալուց հետո հնդկահավը փախել է նրա ձեռքից:

Սուրիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվելու է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.