Մեկ տարում ու տասնամյակում Հայաստանում գրանցված իրավախախտումների դինամիկան

Տարեկան կտրվածքով դիտարկելու դեպքում հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցված իրավախախտումների դինամիկան մի քիչ հուսադրող է։ Իհարկե հինգ ամիսն այն ժամանակահատվածը չէ, որով կարելի է եզրակացություն անել ընդհանուր տարվա մասին։ Բայց հույս կա, որ այդ առաջխաղացումը կշարունակվի։

Առաջխաղացումն ինքը, եթե դիտարկենք հարաբերական ցուցանիշներով, այդքան էլ զգալի չէ։ Եվ այսպես հունվար- մայիս ամիսներին գրանցված իրավախախտումների ընդհանուր քանակը տարեկան կրճատվել է 162 միավորով կամ 2 տոկոսով։ Ընդ որում դրական տեղաշաժ է եղել իրավախախտումների կառուցվածքում՝ կրճատվել է ծանր (4․7 տոկոսային կետով) ու առանձնահատուկ ծանր (0․1 տոկոսային կետով) հանցագործությունների մասնաբաժինը։ Նվազ ծանր իրավախախտումների մասնաբաժինը աճել է 4․3 տոկոսային կետով ու հասել գրեթե 52 տոկոսի։

Իրավախախտումների կառուցվածքում նախկինի պես գերակշռում են սեփականության դեմ հանցագործությունները։ Դրանց մասնաբաժինը մեկ տարում թեթևակիորեն նվազել է ՝ 0․5 տոկոսային կետով ու կազմել 41 տոկոս հաշվետու ժամանակահատվածում։ Այդ խմբում բավականին շատ են քաղաքացիների սեփականության կողոպուտների դեպքերը։

Եվ այսպես հունվար-մայիս ամիսներին գրանցված իրավախախտումների ընդհանուր քանակում անձնական սեփականության առևանգման մասնաբաժինը կազմել է գրեթե 38 տոկոս։ Նկատենք, որ պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվում է միայն գրանցված հանցագործությունների քանակը։ Այսինքն մանր գողությունները, որոնց հարցով քաղաքացիները նախընտրում են չդիմել իրավապահներին, մնում են հաշվարկից դուրս։ Այնպես որ իրականում նմանատիպ հանցագործությունների քանակն ավելի մեծ է պաշտոնական ցուցանիշից։

Իրավախախտումների պատկերը տրամագծորեն փոխվում է, եթե դիտարկենք ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակի դինամիկան։ 2007-ի հունվար- մայիսի համեմատ՝ գրանցված իրավախախտումների ընդհանուր քանակը աճել է 2․2 անգամ։ Ընդ որում նվազ ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 4․1 անգա, իսկ միջին ծանրության հանցագործություններինը՝ գրեթե 2․5 անգամ։ Ուրախալի է միայն այն, որ 27 տոկոսով կրճատվել է ծանր հանցագործությունների քանակը։

2․3 անգամ ավելացել է անձնական սեփականության դեմ հանցագործությունների քանակը։ Նույնքան էլ աճել է քաղաքացիների սեփականության գրանցված կողոպուտների քանակը։ Ուշագրավ է, որ մեկ տասնամյակում բնակարանային թալանի քանակը չի փոխվել։ 10 տարի առաջ գրանցված է եղել 336 նման դեպք, իսկ հաշվետու ժամանակահատվածում մեկ միավորով քիչ՝ 335 դեպք։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.