Մոլագար տաքսիստի զոհերից մեկը հայտնի ռադիոհաղորդավար Արթուր Բիտովն էր.

Մոսկվայում ձերբակալվել է հայ տաքսիստ, ով կասկածվում է 100 մարդու թունավորման մեջ: Այս մասին հայտնում է life.ru-ն: 


51-ամյա լրագրողի մարմինը հայտնաբերվել էր Մոսկվայում ապրիլին: Սկզբում ենթադրվում էր, որ մահվան պատճառ է դարձել ալկոհոլի չարաշահումը, սակայն ավելի ուշ քննությունը պարզեց, որ Բիտովը հարձակման զոհ է դարձել, նրան թունավորել և թալանել են, թողել փողոցում, որտեղ էլ ցրտահարվել է:

Կես տարի հետո՝ հոկտեմբերի 16-ին, պարզվել է մարդասպանի ինքնությունը. դա 29-ամյա տաքսիստ Վահագն Կարապետյանն է: Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է դեղամիջոցների մի ամբողջ պահեստ, ինչպես նաև գողացված ապրանքներ՝ հեռախոսներ և ժամացույցներ: Իրավապահները, մասնավորապես, Կարապետյանի բնակարանում հայտնաբերել են 190 «կլոզապին» դեղահաբ: Ըստ նախաքննության՝ Կարապետյանը զբաղվում էր մասնավոր փոխադրումներով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.