Մոսկվայում ձերբակալել են «Օրենքով գող», Իլյաս Սարկիեւին (Վովչիկ Սիրա)

Առանձնապես խոշոր չափերի խարդախության կասկածանքով, Մոսկվայում ձերբակալվել է «Օրենքով գող» Իլյաս Սարկիեւը (Վովչիկ Սիրա) մականունով: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին: 


Հետաքննությունը պարզել է, որ 2013 թվականի հոկտեմբերից մինչեւ 2016 թվականի հուլիսը Սարկիեւը քաղաքի տարբեր մասերում իր ծանոթից խաբեությամբ ստացել է ավելի քան 25 միլիոն ռուբլի՝ խոստանալով փոխանցել դրանք այլ պարտատերերի պարտքի մարման հաշվին։

«Իրականում Սարկիեւը գումարները փոխանցել չէր պատրաստվում, իսկ ստանալուց հետո դրանք յուրացրել է եւ տնօրինել իր հայեցողությամբ»։

Սարկիեւի դեմ քրեական գործ է հարուցվել. «կազմակերպված խմբավորման կողմից  կատարված առնձնապես խոշոր չափերի խարդախություն» հոդվածով, որը նախատեսում է պատիժ մինչև 10 տարի ազատազրկում:

#Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.