Մոսկվայում և Մախաչկալայում ձերբակալված ԻՊ աջակիցները պատմել են՝ ինչպես են ահաբեկչական ակտեր նախապատրաստել (տեսանյութ)

ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների հարցաքննությունը: Նրանք ձերբակալվել են հոկտեմբերի 14-ին Մոսկվայում և Մախաչկալայում: Դաղստանում ահաբեկչական ակտեր պլանավորելու կասկածով:


Russian.rt.com-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածները խոստովանական ցուցմունքներ են տվել, պատմել ԻՊ գաղտնի պատվիրակների հետ կապերի և ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործածությամբ ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մասին:
Տեսանյութերից մեկում ձերբակալվածներից մեկը պատմում է ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու մասին: Մեկ այլ ձերբակալված պետք է մեկներ Միջին Ասիա և զենք ձեռք բերել, որը հետագայում պետք է օգտագործվեր իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակվելու համար:

Տեսանյութը՝ այստեղ:

#Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.