Նախկին փոխնահանգապետ Օգանեսյանի կալանքը երկարացվել է

Պետերբուրգի Սմոլնինյան շրջանային դատարանը երկարացրել է քաղաքի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանի կալանքի ժամկետը, որը մեղադրվում է Կրեստովյան կղզու վրա մարզադաշտի բարեկարգման ժամանակ խաբեությամբ գումարներ յուրացնելու համար, հայտնում է Ինտերֆաքսը։

Կալանքը երկարացվել է մինչև օգոստոսի 8-ը։

Օգանեսյանին ձերբակալել էին 2016-ի նոյեմբերի 16-ին Մոսկվայում։ Նրան տեղափոխել էին Պետերբուրգ, որտեղ մեղադրանք էին առաջադրել խաբեության համար ու կալանավորել։ Նրա կալանքի ժամկետը բազմիցս երկարացվել է։

ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տեղեկություններով, որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ Օգանեսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ։

Քննության վարկածով՝ Օգանեսյանը 2014-ին մարզադաշտում էկրան տեղադրելու պայմանագիրը կնքելիս խաբեության միջոցով յուրացրել է ավելի քան 50 մլն ռուբլի։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.