Նիկուլինսկի շրջանային դատարանում հոկտեմբերի 10-ին կայացավ (Օրենքով գող) Շակրո Մոլոդոյի և իր հանցախմբի հերթական դատական նիստը

Ըստ մեղադրանքի ամբաստանյալները տասնչորսն են: Ինչպես արդեն հայտել էինք Զախարիյա Կալաշովը (Շակրո Մոլոդոյ) և իր կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման տասներեք անդամներ մեղադրվում են դրամաշորթության՝ զուգորդված  բռնության կիրառմամբ. (Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասով): Հանցավոր խմբավորման հատուկ դերակատարներ են համարվում քրեական հեղինակություն՝ Անդրեյ Կոչույկովը (Իտալյանեց), Ալեկսանդեր Գոլուբևը և Բատիր Բեկմուրադովը ով հանդիսանում է՝ Ռուսաստանի Դեսանտների Միության փոխնախագահը:

       

Անդրեյ Կոչույկով (Իտալյանեց)                                 Բատիր Բեկմուրադով

Դատախազության տվյալներով Շակրոյի կողմից ղեկավարվող բանդան չի ունեցել մշտական կառուցվածք, (Օրենքով Գողը) զբաղվել է  քրեական ազդեցության ոլորտների բաժանմամբ և միանձնյա ղեկավարել այն: Իր կողմից պատվիրված հանցագործությունների համար Կալաշովն անձամբ է վճարել հանցավոր խմբավորման անդամներին:

Օպերատիվ տվյալների համաձայն խմբի անդամները տեղեկատվություն են հավաքել զգալի նյութական ակտիվներ ունեցող անձանց մասին, այնուհետեւ ստիպել նրանց վճարել առնձնապես խոշոր չափերի գումարներ կամ Կալաշովին հանձնել իրենց շարժական կամ անշարժ գույքային իրավունքները: Եթե զոհը հրաժարվել է կամովին հանձնել գույքը, ապա բռնություն է գործադրվել:

Հանացխմբի ղեկավարներ՝ Անդրեյ Կոչույկովը և Բատիր Բեկմուրադովը ապահովել են բանդայի անդամներին զենք-զինամթերքով, հեռախոսներով և հատուկ կապի միջոցներով, ինչպես նաև ապահովել Շակրոյի անվտանգությունը:

Բազմահատորանոց քրեական գործում նշվում է, որ Շակրոյին հավատարիմ այս երկու կարևոր ֆիգուրները տարբեր ժամանակահատվածներում ստեղծել են նման հանցավոր բանդաներ և հաջողությամբ ղեկավարել հանցախմբում ընդգրկված սպորտային կազմվածքով երիտասարդներին:

Օպերտաիվ տվյալների համաձայն 2015թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ELEMENTS ռեստորանի սեփականատիրոջից խոշոր չափերի հասնող շորթման հեղինակը եղել է անձամբ՝ Կալաշովը: Նրա հանցախմբի անդամները պարբերաբար ճնշումներ են գործադրել ռեստորանի տիրուհու՝ Ժաննա Կիմի վրա, պահանջելով նրանից 8,000,000 ռուբլի: Բանդայի անդամները լայանածավալ գործողություններ են կատարել, որն հատուկ է իրավապահ մարմիններին: Նրանք մոտ երկու ամիս հետևել են Ժաննայի ողջ անց ու դարձը, ճշգրիտ իմացել են աշխատանքային ժամերն ու բարեկամների բնակության վայրերը:

2015թ.-ի դեկտեմբերի 14-ին Շակրոյի հանցախմբի պարագլուխները որոշում են, որ Ժաննայի հետ պետք է խոսի հանցախմբի մեկ այլ անդամ՝ Միսիկովը: Անդրեյ Կոչույկովը և Բեկմուրադովը կարգադրում են, որ բանադայի անդամները փակեն ռեստորան մտնող բոլոր մուտքերը, որպեսզի այդ կերպ հոգեբանական ճնշում գործադրեն Կիմի վրա:

Իր հերթին Ժաննան ռեստորան է հրավիրում փաստաբան Էդուարդ Բուդանցևին, ով գալիս է իր երկու օգնակնների հետ: Բանակցությունների ընթացքում Բուդանցևը սպանում է Շակրոյի խմբի երկու անադմների, մի քնիսն էլ ստանում են տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ:

Հատկանշական է, որ հոկտեմբերի 10-ի դատական նիստին եկել էին դատապարտյալների մի քանի տասնյակի հասնող այսպես կոչված ընկերները, որոնք ներկայանում էին, որպես՝ եղբայրներ: RBC-ի լրագրողի փոխանցմամբ նրանք ճնշումներ էին գործադրում լրագրողների նկատմամբ, ստիպում էին, որ հավաքեն իրենց իրերը և դրսում սպասեն մինչ դատական նիստի ավարտը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.