Բժիշկը հայտնվել է դատարանում

«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Արտակ Օհանյանը մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահ պատճառելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ԲԿ-ի թունավորումների բաժանմունքի բժիշկ-տոքսիկոլոգ Արտակ Օհանյանը չի իրականացրել Ապարանի բժշկական կենտրոնից իրենց մոտ ստացիոնար բուժօգնության ընդունված Գրիշա Հովհաննիսյանի շարունակական ստացիոնար դինամիկ հսկողություն և նպատակաուղղված բուժում, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Գրիշա Հովհաննիսյանի մահը:

Արտակ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.