«Օրենքով գողերի» միջև Շաքրոյի սառեցրած բանակցությունները կկայանան Հունաստանում

Prime Crime գործակալությանը հայտնի է դարձել, որ գողական աշխարհում ձգձգվող լռությունը ուր որ է՝ պետք է խաթարվի։ Մոտ ժամանակներս Հունաստանում նշանակված գողական (սխոդկան) կարող է ձգան հանդիսանալ թշնամական կլանների միջև հարաբերությունների պարզաբանման համար, որն այդպես էլ չի կայացել Շաքրոյի օրոք։


«Հանգստությունն խաթարողի» դերը կրկին բաժին է ընկել 43-ամյա թբիլիսցի «օրենքով գող» Զվիադ Պապիաշվիլիին։ Լուրջ զրույցի համար առիթ է դարձել նրա՝ վերջերս կայացած հանդիպումը «սուխումական» կլանի առաջնորդ Մերաբ Ջանգվելաձեի հետ։

Հանդիպման ժամանակ Մերաբն առաջարկել է Զվիադին հաշտվել կալանավայրում իրեն դաժանաբար ծեծի ենթարկած «թագազրկողների» հետ, այսինքն՝ ստանալ նրանց ճանաչումը։ Զվիադը պատասխանել է կտրուկ մերժմամբ, ինչը նշանակում է, որ գող կմնան՝ կա՛մ նրանք, կա՛մ ինքը։



Վրացական բանտում «գողական» №49 խցում նստած Ցրիպան, ինչպես նաև այլ գողեր՝ Ռեզո Լորտկիպանիձեն, Ջիմշերը, Նեմոյն ու Դատունաշվիլին Մոսկվայից Լաշա Զվիադիի պատվերով որոշում են կոտրել Պապիաշվիլիի ողնաշարը՝ վրեժխնդիր լինելով Դատո Սեբիսկվերաձեի համար, ով Զվիադ Պապիաշվիլիի մեղքով հաշմանդամ էր դարձել։ Միայն բանտապետի միջամտության շնորհիվ է հնարավոր եղել խուսափել դաժան հաշվեհարդարից. վերջինիս հեռացրել են խցից և տարել այլ մեկուսարան։



Գործակալության աղբյուրի խոսքով՝ 2011թ.-ին բոլոր մեղադրանքները հանվել են Զվիադ Պապիաշվիլիի վրայից Ռուսաստանի նախկին արտգործնախարար Իգոր Իվանովի միջամտությամբ։



Ազատ արձակվելուց հետո Զվիադ Պապիաշվիլիից 1 տարուց քիչ ժամանակ է պահանջվել՝ գողի կարագավիճակը վերադարձնելու համար։ Նրան այդ հարցում օգնել է Շաքրոյի և Լաշայի ոխերիմ թշնամի Շուշանաշվիլին։

Զվիադին անմիջական ծեծի ենթարկողներից այսօր ողջ են միայն երկուսը՝ Ջինչարաձեն և Կուպրաշվիլին։ Զվիադ Պապիաշվիլիին շարունակում է շրջանառել կալանավայրի օպեր-մասի հետ նրանց համագործակցության թեման։

Օրերս Զվիադ Պապիաշվիլիին Հունաստանում հավաքի մասնակցության պաշտոնական հրավեր են փոխանցել և մտքերը հավաքելու ժամանակ տվել։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները դեռ պարզ չէ։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.