Պայթյուն գազալցակայանում

Ապրիլի 23-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, կան զոհ և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 113-րդ կմ-ին՝ գազալցակայանում, լիցքավորման ժամանակ պայթել է 1973 թ. ծնված Ռ. Գ.-ին պատկանող «Chery» մակնիշի 35 DC 781 պետհամարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից լցակայանի աշխատակից 1983 թ. ծնված Ա. Կ.-ը տեղում զոհվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի տարածքից Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել 1989 թ. ծնված Մ. Հ.-ը և 1983 թ. ծնված Գ. Հ.-ը:

Բժիշկները Մ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ․ Հ.-ը՝ բավարար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.