Պակիստանում 30 ահաբեկիչներ մահապատժի են դատապարտվել

Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի ղեկավար Ջավիդ Բաջվան ստորագրել է 30 ահաբեկիչներին մահապատժի դատապարտելու մասին հրամանագիրը, փոխանցում է «Սինհուան»։

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ ահաբեկիչները մասնակցել են Փեշավար քաղաքում ռազմական դպրոցի վրա հարձակմանը, խաղաղ քաղաքացիների ու իրավապահ մարմինների աշխատակիցների առևանգություններին ու սպանություններին, նաև Սվատ հովտում օդանավակայանի վրա հարձակմանը ։

2014-ի դեկտեմբերի 17-ին մի խումբ զինյալներ զինվորական համազգեստով հարձակվել են Փեշավարի ռազմական դպրոցի վրա, ինչի հետևանքով 150 մարդ է զոհվել։ Ահաբեկչության համար պատասխանատվություն էր ստանձնել «Թալիբան» շարժումը։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.