Պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար 10 հազար դոլար կաշառք է պահանջել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Տարոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 06.05.2017թ.-ին Ա. Հ.-ի կողմից 17-ամյա աղջկան բռնաբարելու վերաբերյալ: Սակայն, Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն, 2017թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել անչափահաս աղջկա մայրը` Վանաձոր քաղաքի բնակչուհի Մ. Մ.-ն և հայտնել, որ հիշյալ դեպքի առթիվ քննվող քրեական գործը կարճելու համար Լոռու մարզային քննչական վարչության պաշտոնյան Ա. Հ.-ից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի մասին ահազանգած Մ. Մ.-ն և նրա դուստրը հայտնել են նաև, որ բռնաբարության վերաբերյալ քրեական գործը կարճելու համար կաշառք պահանջելու մասին իմացել են հենց Ա. Հ.-ից, որից հետո զանգահարել և կատարվածի մասին հայտնել են իրավապահ մարմիններին:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.