Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

  • Մարտի 27-ին, ժամը 10.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վշտունու փողոցում՝ «Շանթ» ՍՊԸ դիմաց, վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 26-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 17 հասցեի դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
    «Մերսեդես»-ի վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 27-ին, ժամը 13-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 44 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:
    Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 27-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Հոնդա Ակորդ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 159/Ա շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.