Պատահարներ

Օգնում են փրկարարները

  • Ապրիլի 13-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարները 1932 թ. ծնված Ռ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 09:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ բնակչին անկողնուց լոգարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարները 1938 թ. ծնված Պ. Զ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 28ա շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին բնակիչը մահճակալից ընկել է հատակին. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
    Փրկարարները 1932 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբելել են համապատասխան օգնություն:

Փրկարարները բացել են փակ դռները

  • Ապրիլի 13-ին, ժամը 12:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 29/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
  • Ապրիլի 13-ին, ժամը 09:34-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

ՃՏՊ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Ապրիլի 13-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. ապրիլի 12-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Արփա գետը ընկած «ВАЗ-2110» մակնիշի 66 DD 990 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ:
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել և տեղադրել ավտոքարշակի վրա:

Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Ապրիլի 13-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. ապրիլի 12-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Արփա գետն ընկած «ВАЗ-2110» մակնիշի 66 DD 990 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել և տեղադրել ավտոքարշակի վրա:

Երևան-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 13-ին, ժամը 04:27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, ով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, իսկ ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին Lexus RX350 մակնիշի 05 AA 088 պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կանգնել, ծուխ չի նկատվում:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և մոտեցրել են ավտոքարշակին:

Հրդեհ Ծաղկաշեն գյուղում

Ապրիլի 13-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում այրվում է անասնագոմի և ավտոտնակի տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:36-ին, մարվել՝ 13:07-ին:
Այրվել են Ծաղկաշեն գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի և ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերն ու ծածկը (ազբոշիֆերը)՝ մոտ 100 քմ և տանիքում կուտակված մոտ 100 կգ անասնակեր:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Ապրիլի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվել է 500 քմ բուսածածկույթ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 226/066 տնակի մոտակայքում՝ 600 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի դիմաց՝ 200 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 58-րդ թաղամասի վերջնամասում՝ 1000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են: 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.