Պատահարներ

Օգնում են փրկարարները

  • Ապրիլի 12-ին, ժամը 08:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 23 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարների և վերելակային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքացիները դուրս են բերվել արգելափակումից:
  • Ապրիլի 12-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 163 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին, իր բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարները 1935 թ. ծնված Մ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
  • Ապրիլի 11-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 9ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (5-րդ հարկ) շտապօգնության ավտոմեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարները 1934 թ. ծնված Է. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
  • Ապրիլի 11-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (16 տարեկան) բարձրացել է Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 16 և թիվ 18 շենքերի միջնամասում գտնվող չշահագործվող էլ. ենթակայանի տանիքի վրա և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարները 2001 թ. ծնված Տ. Բ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
  • Ապրիլի 11-ին, ժամը 12:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 5/9 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (6-րդ հարկ) տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարները 1992 թ. ծնված Հ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրդեհներ

Մարտունի քաղաքում

Ապրիլի 11-ին, ժամը 18։10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի զորամասի վառելիքային պահեստում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հերացի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային պահեստում (վագոն-տնակ՝ մոտ 12 քմ), որտեղ եղել է 11 հատ 200 լիտրանոց տարա,3 հատ 100 լիտրանոց և 6 հատ 20 լիտրանոց տարա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Մարտունու ԲԿ է տեղափոխվել ավագ ենթասպա 1969 թ. ծնված Ա. Հ.-ը, իսկ կրտսեր սերժանտ 1974 թ. ծնված Կ. Ժ.-ը Մարտունու ԲԿ այնուհետև Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատռել են բավարար, իսկ Կ. Ժ.-ինը միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։28-ին, մարվել՝ 19։55-ին:
Այրվել է 6 հատ 20 լիտրանոց տարրա՝ ամբողջությամբ, իսկ մնացած տարրաները՝  ջերմահարվել են։

Նանսենի փողոցում

Ապրիլի 11-ին, ժամը 22:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցում՝ «Յանտար» խանութի մոտակայքում այրվում է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:12-ին, մարվել՝ 22:22-ին:
Այրվել է «ԳԱԶ 3110» մակնիշի 038 GG 01 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Չ.) ավտոմեքենայի առջևի հատվածը ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

Խոտածածկ տարածքներում

Ապրիլի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես `Երևանի Դավիթաշենի կամրջի տակ այրվել է 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մռավյան փողոցի թիվ 26 տան մոտակայքում՝ 700 հակ, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մոտակայքում՝ 3 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 50 խնձորենի, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի քոթեջների մոտակայքում՝ 4000 քմ, Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում ջերմահարվել 20 բարդու ծառ և մոտ 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.