Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 4-ին` ժամը 20.30-ին, «Յամահա» մակնիշի մոտոցիկլը Գր.Լուսավորչի փողոցի 8 հասցեի դիմաց կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 2.30-ին, «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1998 թ. ծնված Անահիտ Կ.-ին և 1999 թ. ծնված Հայկանուշ Հ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 00.20-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Նոր-Արեշի փողոցի թիվ 48 հասցեի մոտ բախվել է բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 08.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խ.Դաշտենցի փողոցի թիվ 1/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Կառլեն Լ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 00.45-ին, Կասյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց միմյանց են բախվել «Մերսեդես Բենց» և «Նիսսան» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը և նրա 27-ամյա ողևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 05.20-ին, Աճառյան փողոցի և Առինջ գյուղի խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11.00-ի, Աճառյան փողոցի թիվ 37 հասցեի մոտ միմյանց են բախվել «Լեքսուս» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Վոլվո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 51-րդ կմ-ին միմյանց են բախվել «Մերսեդես» և «Ռենաուլտ» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Կարեն Դեմիրճյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում բախվել է մեկ այլ «Օպել Աստրա»-ի, ինչի հետևանքով առաջին «Օպել Աստրա»-ի վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

 

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Պառավաքար գյուղի ճանապարհին բախվել է ճամփեզրի հողաթմբին, ինչի հետևանքով վարորդը և նրա երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.