Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը, «ՎԱԶ-21061»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 32 էլեկտրասյան մոտ բախվել է եզրաքարերին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 18-ին, ժամը 8.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 293-րդ կմ-ին՝ Զանգակատուն գյուղի հատվածում, բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի:
Պատահարի հետևանքով մեկ ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի Նորատուս գյուղի սկզբնամասում դեպի Գավառ քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «ՎԱԶ-2110»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 39 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10/Ա հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզում՝ Բերդաշեն-Արդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 225-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ 53212» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.