Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 24-ին, ժամը 9.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 63 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 25-ին, ժամը 1.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, վթար է տեղի ունեցել. կան տուժածներ: 
Պարզվել է, որ ժամը 1.00-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.30-ին, «Շևրոլետ Նիվա-212300» մակնիշի ավտոմեքենան Սանահին-Ակներ ճանապարհի 1-ին կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլորվել է ձորը:
Վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Պրիվոլնոյե-Տաշիր ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր գյուղի կենտրոնական փողոցի վրա բախվել է «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսսան Մարչ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 24-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին բախվել է աջակողմյան հատվածում գտնվող ծառերին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի 1-ին փողոցի թիվ 34 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «ԶԻԼ»-ի ուղևորը տեղում ստացել են բուժօգնություն և հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Գ.Նժդեհի հրապարակում վրաերթի է ենթարկել 28-ամյա տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.