Պատահարներ ավտոճանապարհներին

  • Ապրիլի 17-ին, ժամը 20.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 17-ին, ժամը 13-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 34 տան մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
    Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես»-ի 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 17-ին, ժամը 18-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
    «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 17-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 56/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ին, Երևանի Գյուրջյան և Քոչարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ը բախվել է մայթեզրին կայանված «ԲՄՎ»-ի, իսկ «Մերսեդես-Բենց»-ը՝ մայթեզրին կայանված «Շկոդա»-ի:
    «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 17-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 22.5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 17-ին, ժամը 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մասիս քաղաքի կամուրջ չհասած, դեպի Արարատ քաղաք, մեքենա է շրջվել և այրվում է:
    Պարզվել է, որ նույն օրը, 5.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հարակից հողատարածքում և այրվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 17-ին, ժամը 17-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ 1.8T» մակնիշի ավտոմեքենան Ախթալա քաղաքի Սվինեց թաղամաս տանող ճանապարհի մոտ գլորվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 18-ին, ժամը 2-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 59 հասցեի հարևանությամբ գտնվող գազատար խողովակի մետաղյա հենասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 17-ին, ժամը 3.35-ի սահմաններում, «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին դեպի Սևան ընթանալիս բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 17-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 56 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես», «ԳԱԶ-31», «Ֆորդ Տրանզիտ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
    Պատահարի հետևանքով «Հոնդա»-ն կորցնելով կառավարումը վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում՝ Ոսկեպար M-16 միջպետական ճանապարհի 26-րդ կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.