Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

  • Ապրիլի 24-ին, ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 24-ին, ժամը 18.50-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
    Պատահարի հետևանքով մեկ ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 24-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
    Պատահարի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 24-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 24-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում՝ Մրգաշատ-Արևիկ ճանապարհին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
    Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 24-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 55-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
    Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 24-ին, ժամը 21.25-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 24-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 134-րդ կմ-ին բախվել է մայթեզրի քարե շարվածքին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Գոգդաղ» կոչվող հանդամասում «ՈւԱԶ-330301» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ընկել գետնին, ապա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.