Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

  • Ապրիլի 13-ին, ժամը 22.40-ին, Երևանի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
    Պատահարի հետևանքով «Օպել»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 20-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցի թիվ 205 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 10.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդու, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 8.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մոտ թիվ 56 երթուղու ավտոբուսի սրահում հավասարակշռությունը կորցնելիս բռնակին հարվածելու հետևանքով:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 12-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 43-րդ կմ-ին անվադողը պոկվելով բախվել է հանդիպակաց երթևեկող «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «ՎԱԶ-2104»-ը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է քարերին:
    «ՎԱԶ-2104»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 22-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ի հատվածում բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային:
    «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 4.20-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին դեպի Սևան ընթանալիս բախվել է ճանապարհն գտնվող կամուրջի սյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Ապրիլի 13-ին, ժամը 23-ի սահմաններում, «Նիվա» մակնիշի ավտոմեքենան Արզնի գյուղի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում կորցնելով ղեկավարումը հարվածել է պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.