Մարմնավաճառ հաղորդավարուհին կորցրել է աշխատանքը

Բոսնիա և Հերցեգովինայում հայտնի Pink հեռուստաալիքի հաղորդավարուհուն հեռացրել են աշխատանքից՝ պարզելով, որ նա կողմնակի գումար է վաստակում մարմնավաճառության միջոցով:

Ինչպես հայտնում է The Sun-ը, հաղորդավարուհի Սենադա Նուրկիչը գործազուրկ է դարձել, երբ անձամբ խոստովանել է մարմնավաճառ լինելու մասին:

«Մարմնավաճառությունը ոչնչով չի տարբերվում գործունեության այլ տեսակներից: Ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում: Ես ստիպված եմ կողքից գումար աշխատել, որպեսզի կարողանամ ապրել»,-հայտարարել է կինը:

Նշվում է, որ դրանից հետո հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է փակել Նուրկիչի վարած հաղորդումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս որոշմանը նպաստել են նաև հեռուստադիտողներից պարբերաբար ստացվող բողոքները Նուրկիչի պահվածքի ու անվայելուչ արտահայտությունների վերաբերյալ:

Նշվում է նաև, որ մարմնավաճառությունը Բոսնիա և Հերցեգովինայում արգելված է, այնուհանդերձ՝ դա չի կաշկանդել հաղորդավարուհուն հանդես գալ նման սադրիչ հայտարարությամբ:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.