Ռուսական102 ռազմաբազայում ողբերգական դեպքի մանրամասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած միջադեպից:


Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողներից մեկը սպանել էր իր ծառայակցին, այնուհետև ինքնասպանություն գործել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողների միջև վիճաբանությունը սկսվել է ռազմաբազայից դուրս գտնվող կրակային հրապարակում:

Վեճն այն աստիճան է թեժացել, որ պայմանագրային զինծառայողներից մեկը մյուսին սպառնացել է, թե կկրակի, իսկ մյուս պայմանագրային զինծառայողը ասել է, թե չի վախենում իր սպառնալիքներից:

Սկզբում վեճը հանդարտվել է, բայց հետո նրանք շարունակել են խոսակցությունը: Իսկ ավելի ուշ հնչել են ճակատագրական կրակոցները:

Ամբողջականը՝ թերթի օրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.