Սայգա 12

Սայգան կիսաավտոմատ ռուսակա հրազեն է, որն արտադրվում է Կալաշնիկով կոնցեռնի կողմից, որը նախկինում կրում էր Իժմաշ անունը: Այդ կոնցեռնը նաև արտադրում է AK 47, Սայգա 12 հրացանը և Դրագունովի դիպուկահար հրազենը: Սայգա հրազենը Կալաշնիկովի ավտոմատի սպորտային տարբերակն է և արտադրվում է որսորդության և քաղաքացիական օգտագործման համար:


Սայգան իր անունն ստացել է Սայգա տեսակի այծքաղից և իր մոդելով հիմնված է AK 47-ի վրա: Զենքը մշակվել էր այն հրաձիգների համար, ովքեր ցանկանում էին AK-ի հուսալիությամբ զենք ունենալ քաղաքացիական պայմաններում:

Սայգան առաջին անգամ մոդելավորել են 1970-ականներին 5.6×39 մմ փամփուշտի համար, սակայն արտադրանքը անհաջող էր և ընդամենը 300 օրինակ էր վաճառվել: Սայգան վերսկսեց իր արտադրությունը 1990-ականներին և վաճառվում էր որպես հրազեն՝ միջին չափի որսի համար: Որոշակի բարեփոխումներից հետո Սայգան կարող էր նաև կրակել 7,62 մմ և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ:

Ներկայումս հրազենը արտադրվում է Իժմաշ գործարանում, Իժևսկ քաղաքում: Այդ նույն գործարանն արտադրում է նաև ռազմական AK-ները:

Սայգաի տեխնիկական բնութագիրը՝

  • Քաշը առանց փամփուշտ — 3,6 կգ,
  • Երկարությունը — 900 մմ,
  • Փողի երկարությունը — 415 մմ,
  • Կրակի նշանառման հեռավորությունը — 500 մ,
  • Փամփուշտի տրամաչափը — 5,6 մմ, 5,45 մմ, 7,62 մմ,
  • Փամփշտակալի տարողությունը — 10, 12, 20, 30 փամփուշտ։

Սայգան հիմնված է Կալաշնիկովի ավտոմատի նույն գազային հետադարձ մեխանիզմի վրա: Հաստատված է, որ այդ սխեման առավել հուսալի է կիսաավտոմատ և ավտոմատ հրազենների համար:

Սայգայի ևս մեկ առավելությունն այն են, որ ազատ տարածությունը նրա շարժվող մասերի միջև ավելի մեծ է: Դա թույլ է տալիս կրակել անգամ հրազենը շատ աղտոտված վիճակում:

Սայգան հանցավոր աշխարհում հայտնի դարձավ Յարոսլավսկի մասսայական սպանությունից հետո: Հենց Սայգա կարաբինով ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանության կապիտան Սերգեյ Սեմիդովսկին 2002 թ. օգոստոսի 25-ին Յարոսլավսկի սրճարաններից մեկում կրակ բացեց մարդկանց վրա: Արդյունքում նա Սայգայով սպանեց 5 և վիրավորեց 10 մարդու: Դրանից հետո նա կատարեց անհաջող ինքնասպանության փորձ, որից հետո ձերբակալվեց:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.