Ավտոմատ ատրճանակ Scorpion Vz.61

Scorpion Vz.61-ը 7.65 մմ ավտոմատ ատրճանակ է, որն ստեղծել է Միրոսլավ Ռիբարը Չեխոսլովակիայում, 1959թ-ին։

Միրոսլավ Ռիբար (12.03.1924 — 6.12.1970)

Թեև Սկորպիոնը ստեղծվել էր հատուկ ջոկատայինների և անվտանգության աշխատակիցների համար, այն ընդգրկվեց նաև զինված ուժերի սպառազինության մեջ։

Սկորպիոնը դարձավ թեթև մեքենաների վարորդների և ծանր զրահապատ մեքենաների վարորդների հիմնական զենքը։ Այժմ Սկորպիոնն օգտագործվում է մի քանի երկրների զինված ուժերում, որպես երկրորդական զենք։

Սկորպիոնը կառուցված է ազատ փականի մեխանիզմով և օգտագործում է համեմատաբար թեթև փամփուշտներ։ Ազատ փականի մեխանիզմն օգնում բարձրացնել արագաձգությունը։ Սակայն այդ մեխանիզմի թերությունը մեծ տարածությունների վրա դիպուկության կորուստ է։ Այնուամենայնիվ, Սկորպիոնը համարվում է կարճ տարածությունների արդյունավետ զենք։

Սկորպիոնի տեխնիկական բնութագիրն է.

  • Քաշն առանց փամփուշտ – 2 կգ,
  • Հրազենի երկարությունը՝ կոթը ծալած – 270 մմ,
  • Հրազենի երկարությունը կոթը բաց – 517 մմ,
  • Փողի երկարությունը – 115 մմ,
  • Փամփուշտի տրամաչափը – 7,65 մմ, ունի նաև 9 մմ տարբերակ,
  • Փամփշտատուփի տարողությունը – 10 կամ 20 փամփուշտ,
  • Մարտական արագաձգությունը – 850 փամփուշտ/րոպե։

Картинки по запросу scorpion 61

Թեև Սկորպիոնն ստեղծվել էր բանակին և ոստիկանությանը ծառայելու համար, այն համարվում է հանցագործների շրջանում ամենատարածված զենքերից։

Սկորպիոնն օգտագործվել է աշխարհի ամենաաղմկահարույց առևանգման և սպանության գործերից մեկում։ 1978թ. Մարտի 16-ի առավոտյան Իտալիայի այդ ժամանակվա վարչապետ Ալդո Մորոյի ավտոմեքենան ենթարկվել է հարձակման։ Ահաբեկիչները սպանել են Ալդո Մորոյի հինգ թիկնապահներին և առևանգել վարչապետին։ Հիսունհինգ օր անց նրա մարմինը գտել են և պարզվել է, որ նրան սպանել են հենց Սկորպիոնով։

Եվս մեկ աղմկահարույց դեպք էր Սեքյուրիտաս (Securitas) դեպոյի զինված հարձակումը և թալանը, որը համարվում է Մեծ Բրտանիայի պատմության ամենախոշոր թալանը (53,116,760 ֆունտ սթերլինգ)։ Դեպոյի կառավարիչին առևանգել են, իսկ նրա ընտանիքին պատանդ վերցրել։ Այնուհետև նրանց բոլորին տեղափոխել են դեպո։ Այնտեղ պատանդ վերցնելով ևս 14 աշխատակիցների, թալանել են դեպոն և բոլորին փակել փողի սեյֆերում։

Սկորպիոնն իր սև համբավին հակառակ մինչև օրս օգտագործվում է որոշ երկրների ոստիկանությունում։

© Criminal.am հրապարակումը պատրաստելու համար

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.