Սերյոգա Բենթլիին տարել են «Վլադիմիրսկի ցենտրալ»

Օրենքով գող Սերգեյ Ասատրյանը՝ Օսետրինա Կրտսերը կամ Սերյոգա Բենթլին, անսպասելիորեն անհետացել է «Մատրոսսկայա տիշինայի» СИЗО-ից՝ քննչական մակուսարանից, որտեղ նա սպասում էր Մոսկվայի քաղաքային դատարանի իր դատավճռին։ Պարզվում է, որ նրան ուղարկել են ռուսական ամենախիստ ռեժիմի գաղութներից մեկը՝ «Վլադիմիրսկի ցենտրալ»։ Այսպիսով, ФСИН-ը՝ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը, փորձում է կանխել «Բուտիրկայի» գանգստերների միջև հետագա հնարավոր բախումներից։

Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 15-ին նշանակել է բողոքարկվող գանգատի քննություն՝ Նիկուլինսկի դատարանի վճռի դեմ, որով Սերգեյ Ասատրյանը շորթման մեղադրանքով ստացել է 9 տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում։ Մինչ այս դատաքննության ավարտը տվյալ վճիռը չէր կարող օրինական ուժի մտել, իսկ մեղադրյալին արգելվում է ուղարկել գաղութ։

Բողոքարկման արդյունքին Օսետրինան սպասում էր «Մատրոսսկայա տիշինայի» СИЗО-ում, սակայն վերջերս նրա մոտ եկած փաստաբանները զարմացել են, որ իրենց պաշտպանյալը մեկուսարանում չէ։ Ընդ որում, նրա գտնվելու նոր վայրը ոչ մեկն ասել չի կարողացել։ Միայն մայիսյան տոներից առաջ է պարզվել, որ Ասատրյանը էտապով տեղափոխվել է «Վլադիմիրսկի ցենտրալ» բանտ, որի մասին հիշատակվում է Միխայլի Կրուգի նույնանուն շանսոնում։

Այն, որ դատապարտյալին մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը չի կարելի ուղարկել պատիժը կրելու վայրը, ФСИН-ը, ինչպես պարզվեց, հեշտությամբ է լուծել։ «Վլադիմիրսկի ցենտրալ» բանտի մոտ նույնպես կա СИЗО։ Ահա և այդտեղ էլ տեղավորել են Օսետրինա Կրտսերին։ Ընդ որում, նրան միանգամից բարձել են համակարգի ողջ «պաշարը»՝ օրենքով գողին կոտրելու համար։ Ասատրյանը պահվում է մենախցում՝ լիովին մեկուսացած որևէ շփումից։ Օսետրինա Կրտսերի համար սահմանափակված է բուժօգնությունը, զբոսանքի դուրս գալու խնդիրներ է ունենում, բանտում տեղաշարժում են ձեռնաշղթաներով՝ գլխին պարկ հագցրած։

Դատելով այս ամենից, Ասատրյանին Մոսկվա վերադարձնելու միտում չի նկատվում։ Դատալսումներում նրա ներկայությունն էլ մտադիր են ապահովել տեսահեռարձակմամբ, ինչին կտրականապես դեմ է լինելու օրենքով գողը։

Մինչ դատավճիռը կմտներ ուժի մեջ, ФСИН-ում դեռևս ոչ մի բացատրություն չկա Օսետրինա Կրտսերի արտակարգ էտապի պատճառի մասին։ Ենթադրություն կա, որ այն կարող է կապված լինել վերջերս «Բուտիրկայում» տեղի ունեցած միջադեպով։

2017-ին քննչական այդ մակուսարան է ժամանել Ախմեդ Սուտուլին՝ Ահմեդ Եվլոևը։ Մի շարք հեղինակավոր քրեական «գեներալների» կողմից նրա գողական տիտղոսն արդեն վաղուց է դրված կասկածի տակ, այդ թվում և Շաքրո Մոլոդոյի կողմից։ Հայտնի է, որ նախորդ դատվածության ընթացքում Սուտուլին օրենքով գող չի ներկայացել։ Սակայն, այս անգամ նրան օգնությունը հասել է միանգամայն անսպասելի կողմից։ Այդ ժամանակ «Բուտիրկայում» գտնվող օրենքով գող Սերգեյ Ասատրյանը քսիֆ էր ուղարկել, որում ասված է եղել, որ մեկուսարան է ժամանել Ախմեդը, որին պետք է օրենքով գող համարել։

Նույն մեկուսարանում գտնվել է նաև պոլոժենեց* Դատոն, ով անպատվաբեր խոսքերով է արտահայտվել օրենքով գող Չիայի՝ Լաշա Բարատելու մասին, ինչը նաև հանցաշխարհի մեկ այլ հեղինակություն օրենքով գող, Լաշա Շուշանաշվիլու և նրա շրջապատի կարծիքն էր։ Ախմեդ Սուտուլին Դոտոյից պահանջել էր ներողություն խնդրել։ Դատոյի թիկունքին կանգնած Շուշանաշվիլին Ախմեդին համառորեն խնդրել էր Դատոյի ձեռք չտալ։ Սակայն Սուտուլին բանի տեղ չէր դրել և ծեծել էր պոլոժենեցին, ով նաև մոտ ապագայում պետք է համալրի օրենքով գողերի շարքը։

Այս միջադեպը ցնցել է հանցագործ աշխարիը։ Բանն այն է, որ Ախմեդ Սուտուլին և Լաշա Բարատելին օրենքով գող Մերաբ Ջանգվելաձեի կլանից են, ով Լաշա Շուշանաշվիլու ոխերիմ թշնամին է։ Շուշանաշվիլու կլանում ընդունել են, որ Սուտուլին ոչ մի կողմից ճիշտ չէ։ Նախ, Դատոն Բարատելու մասին արտահայտել է ոչ թե անձնական, այլ մյուս օրենքով գողերի կարծիքը՝ իրենց իսկ խնդրանքով։ Եվ երկրորդ՝ Ախմեդ Սուտուլին չլինելով օրենքով գող, իրավունք չուներ դատել պոլոժենեցի արարքը։

Սկսվե է ռազբորկաների շարքը, հարցեր են առաջացել նաև Սերգեյ Ասատրյան հետ։ Նա էլ շտապել էր հայտարարել, որ քսիֆն ուղերկալիս չի իմացել, որ Սուտուլիին շատ «մեղքեր» են վերագրվում և, որ նրա տիտղոսը կասկածի տակ է։

Հայտնի է, որ վերջերս Ախմեդն ինքն է խոստովանել, որ ճիշտ չի կողմնորոշվել Դատոի հարցում։

Սակայն ФСИН-ը, խուսափելով հետագա ռազբորկաներից, որոշեց Մոսկվայից հեռու ուղարկել ուղղակի և անուղղակի մասնակիցներին՝ այն դեպքում, իհարկե, եթե դա հնարավոր է։

__________
պոլոժենեց* — Գողական ժարգոնում նշանակում է հանցագործ աշխարհի հիերարխիայում օրենքով գողի նշանակած մարդ, որն գողի բացակայության դեպքում և նրա, և իր անունից ունի որոշումներ կայացնելու իրավունք։

Tags: , , ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.