SG 550

SG 550-ը գրոհային հրազեն է, որն արտադրում է Swiss Arms AG ընկերությունը: Այն գտնվում է Նոյհաուզենում (Շվեյցարիա): SG հապավում է Sturmgewehr-ից, որը թարգմանաբար նշանակում է գրոհային հրազեն: Հրազենը հիմնված է իր նախկին մոդել SG 540-ի վրա և նաև հայտնի է որպես Fass 90:

1978 թ. Շվեյցարական բանակը կարիք զգաց փոխարինելու իրենց սպառազինությունում գտնվող SG 510-ը, և այն պետք է կրակեր 7.5×55mm Schmidt–Rubin տեսակի փամփուշտ: Շեշտը դրված էր զենքի մոդուլայնության վրա, այն պետք է ընդգրկեր հիմնական մոդելի մի քանի տարբերակ, ընդգրկելով նաև կոմպակտ կարաբին, որով կարելի կլիներ զինել հետին էշելոնի զինվորներին և աջակցման ջոկատներին, հրամանատարական կազմին, տեխնիկաների անձնակազմերին, հատուկ ջոկատայիններին և դեսանտին: Եվս մի խնդիր կար՝ նվազեցնել զենքի քաշը և բարձրացնել դիպուկությունը մինչև 300մ: 1983թ. փետրվարին պաշտոնական հայտարարություն եղավ ընդունելու SG 550-ը սպառազինության: Արտադրությունը սկսվեց 1986թ. և չորս տարի անց 1990թ. հրազենը պաշտոնապես անցավ զորքերի սպառազինության:

SG 550-ի մարտավարական-տեխնիկական բնութագիրը՝

  • Քաշն առանց փամփուշտ – 4,1 կգ,
  • Երկարությունը կոթը բացած/ծալած – 998 մմ / 772 մմ,
  • Փողի երկարությունը – 528 մմ,
  • Գործողության տեսակը – գազային,
  • Փամփուշտի նախնական արագությունը – 911 մ/վ,
  • Կրակի մահաբեր հեռավորությունը – 400 մ,
  • Արագաձգությունը – մոտ 700 փամփուշտ/րոպե,
  • Փամփուշտի տեսակը — 5.56×45mm NATO (5.6mm Gw Pat 90),
  • Փամփշտակալի տարողությունը – 5, 20 կամ 30 փամփուշտ։

SG 550-ը ունի կրակելու չորս ռեժիմ՝ մենահար կրակ, երեք փամփուշտ կրակահերթ, լրիվ կրակահերթ և ավտոմատ: Փամփշտակալները լինում են հիմնականում 20 փամփուշտանի: Նրանք պատրաստված են կիսաթափանցիկ պոլիմերից և ունեն հատուկ հարմարանք, որով իրար են ամրացվում մի քանի փամփշտակալ՝ ավելի արագ վերալիցքավորման նպատակով:

SG 550-ի ավելի քան 600,000 օրինակ էր արտադրվել 1990-ականներին, բայց նրա ռազմական արտադրությունը դադարեցվել է: Այն դարձել է մատչելի քաղաքացիական զենք և անխուսափելիորեն մուտք գործել կրիմինալ աշխարհ:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.