Շուրջ 3 մլն դրամի հափշտակություն ՊՆ-ից

N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Էդուարդ Ալեքսանյանը հայտնվել են դատարանում՝ Ավանգարդ ՍՊԸ-ի գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանի հետ պետությունից շուրջ 3 մլն դրամ հափշտակելու մեջ:

Նախաքննությամբ խարզվել է, որ Վիգեն Պետրոսյանը, նախնական համաձայնության գալով Ավանագարդ ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանի և նույն զորամասի պարենային ծառայության պետ Էդուարդ Ալեքսանյանի հետ, խաբեության եղանակով պետությանը պատճառվել է խոշոր չափերով` 2 մլն 799 հազար դրամի նյութական վնաս:

Վիգեն Պետրոսյանը կալանավորված է, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ Ավանգարդ ՍՊԸ-ի մասին դեռևս 2016թ. գարնանը խոսել էր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն: Ըստ նրանց կատարած ուսումնասիրության՝ «Ավանգարդ» ՍՊԸ-ն 11 տեսակի ծառայություն է մատուցել Պաշտպանության նախարարությանը. էլ լվացքն է արել, հաց է թխել, սննդամթերք, շինանյութ, տնտեսական, սանհիգենիկ և լվացքի միջոցներ, Էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային սարքավորումներ է մատակարարել և այլն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.