Սմիթ և Վեսըն M&P15

M&P15-ը Սմիթ և Վեսսոնի կիսաավտոմատ հրազեն է, որը ներկայացվել է 2006թ.
«M&P» հապավումը բացվում է  “Military & Police”, որը թարգմանաբար նշանակում է «Ռազմական և Ոստիկանական»: Սմիթ և Վեսսոնը օգտագործում է այդ հապավումը իր զենքերի համար սկսած 1899թ.:

M&P15-ով Սմիթ և Վեսսոնն սկսեց իր ավտոմատ և կիսաավտոմատ հրազենի արտադրությունը: Մեկնարկը տրվեց 2006թ.-ին: Այդ տեսակի հրազենի արտադրության աճ է գրանցվել Սմիթ և Վեսսոնում, նրանց՝ շուկա մտնելուց հետո: Մինչ այդ Սմիթ և Վեսսոնը վաճառում էր ուրիշ արտադրողների հրազենը:

M&P15-ը ստեղծված է ռազմական, ոստիկանական և քաղաքացիական օգտագործման համար:

Սմիթ և Վեսսոն M&P15-ի մարտավարական-տեխնիկական բնութագիրը՝

  • Քաշը առանց փամփուշտ – 3,06 կգ,
  • Երկարությունը – 813 մմ,
  • Փողի երկարությունը – 406 մմ,
  • Փամփուշտի տեսակը — 5.56×45mm NATO և .223 Remington,
  • Հետադարձ մեխանիզմը – գազային,
  • Կրակի հաճախականությունը – կիսաավտոմատ,
  • Փամփշտակալի տարողությունը – 10 կամ 30 փամփուշտ։

Սմիթ և Վեսսոն M&P15-ը շատ լավ ընդունվեց հանրության կողմից, քանի որ հեշտ օգտագործվող էր, դիպուկ և հզոր: Այն նաև մատչելի է քաղացիների համար: Սակայն իր մեկնարկից վեց տարի անց սև համբավ ձեռք բերեց:


Հենց այս հրազենից 2012թ. Հուլիսի 20-ին Ջեյմս Իգեն Հոլմսը սպանեց 12 և վիրավորեց 70 մարդ: Այս դեպքը հետագայում դարձավ հայտնի, որպես Ավրորա կինոթատրոնի մասսայական սպանությունը հրազենի միջոցով: Այն համարվում է ԱՄՆ պատմության մեջ հրազենով 3-րդ զանգվածային սպանությունը: Հոլմսը երկար էր պլանավորել այդ հարձակումը: Նա կանգնեցրել էր իր մեքենան կինոթատրոնի մոտակայքում, տոմս գնել և մտել կինոթատրոն: Մոտ 20 րոպե ֆիլմը դիտելուց հետո նա դուրս է եկել կինոթատրոնից, մեքենայից վերցրել զենք և արցունքաբեր գազով նռնակներ, ապա հետ մտել կինոթատրոն և անկանոն կրակ բացել մարդկանց վրա:

Ոստիկանները նրան ձերբակալել են իր իսկ մեքենայում: Հոլմսի բնակարանը խուզարկելուց պարզվել է, որ այն ականապատված է:

Հոլմսին դատապարտել են ցմահ բանտարկության իսկ M&P15-ը ստացել է սև համբավ ԱՄՆ-ում:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.