Կոլումբիայում սողանքներից զոհերի թիվը հասել է 320-ի

Կոլումբիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած վարարումների զոհ է դարձել 320 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 314 զոհի մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ողբերգության զոհերի թվում 118 երեխա կա, ևս 332 մարդ վնասվածքներ է ստացել:

Ապրիլի 1-ի գիշերը անձրևների հետևանքով վարարած Մոկոա, Սանգոյակո և Մուլատոս գետերը հեղեղել են Մոկոա քաղաքը: Վնասվել է քաղաքի ջրի, գազի և հոսանքի մատակարարումը:

Կոլումբիայի նախագահ Մանուել Սանտոսը հայտարարել է, որ քաղաքի լիարժեք վերականգնման համար կարող է երկու տարի պահանջվել:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.